Երեւանի Քաջազնունի թիվ 11 շենքի մոտակայքում պայթել է մի ավտոմեքենա: Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է դեկտեմբերի 25-ին` ժամը 22.27-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Էվրիկոս Թեք» ՍՊԸ-ին պատկանող ՎԱԶ-2172 մակնիշի 555 PP 35 համարանիշի (վարորդ Սուրեն Գրիգորյան) ավտոմեքենայի ետնամասի ձախ կողմում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել է ավտոմեքենայի ետեւի ձախ դուռը եւ անվադողն անվածածկոցով: Զոհեր եւ վիրավորներ չկան:
Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի մոտ:



























