Ապարան-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին, դեկտեմբերի 24-ին, ժամը 09.10-ի սահմաններում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը՝ Վրաստանի քաղաքացի, 41-ամյա  Գուրուլի Շալվանին, տեղում մահացել է, իսկ նրա ուղեւորը եւ «ԳԱԶ-66»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: