Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան սաները Ամանորի եւ Սուրբ Ծնունդի նախօրեին բարեգործների են հյուրընկալել։ Մանկատան սաներին են այցելել «ՆՈՐ ՏՈՒՆ» շինանյութի խանութների ցանցի եւ «Squirral» ընկերության ներկայացուցիչները։ «Ամանորն ու Սուրբ Ծնունդը նվիրական տոներ են, որին շատ են սպասում հատկապես մանուկները։ Այս անգամ մանկատան սաներին սպորտային հագուստ ենք նվիրել՝ ցանկանալով ինչ-որ կերպ նպաստել նրանց առողջ ոգու դաստիարակության գործին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՆՈՐ ՏՈՒՆ» շինանյութի խանութների ցանցի գովազդի բաժնի ղեկավար Էդուարդ Աղայանը՝ ավելացնելով, որ իրենց հաճախորդները եւս փոկրիկ լումա ունեն բարեգործության մեջ, քանի որ «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութների ցանցում վաճառված յուրաքանչյուր «Squirral» կաթսայից որոշակի գումար է փոխանցվում մանկատան երեխաների օգնության ֆոնդին։

Նշենք, որ Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատանը օթեւանել են 92 երեխաներ։

Նախորդ տարի «ՆՈՐ ՏՈՒՆ» շինանյութի խանութների ցանցի եւ «Squirral» ընկերության աջակցությամբ մանկատանը ջեռուցման համակարգ էր անցկացվել։