Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում դեսանտային բրիգադը և էլիտար ինժեներական և մարտական ​​«Յահալոմ» ստորաբաժանումը մի քանի գրոհներ են իրականացրել Սիրիայի հարավում՝ տեղեկություններ ձեռք բերելով զենքի պահեստավորման վայրերից, հայտնում է Times of Israel-ը։

Ռազմական գործողությունների ընթացքում զորքերն առգրավել և ոչնչացրել են մեծ քանակությամբ զենք, դրանց թվում՝ պայթուցիկ սարքեր, զինամթերք, ականանետեր և այլ ռազմական տեխնիկա, հավելել է Իսրայելի պաշտպանության բանակը։

Իսրայելի պաշտպանության բանակը Սիրիայի հարավի բուֆերային գոտում իր ներկայությունը որակել է որպես «ժամանակավոր և պաշտպանական միջոց»:

Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զորքերը կմնան տեղակայված տարածքում գտնվող ինը բանակային դիրքերում «անորոշ ժամկետով»։