ԱՄՆ-ի Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Թոմ Քոթոնը կարտելների անվանել է երկրի գլխավոր սպառնալիքը, հաղորդում է CNN-ը։

«Առաջին անգամ սպառնալիքների տարեկան գնահատման մեջ օտարերկրյա թմրանյութերի առևտրով զբաղվողները թվարկվում են որպես թիվ մեկ սպառնալիք մեր երկրի համար: Ինչպես նշվում է զեկույցում, Չինաստանում արտադրված պրեկուրսորներ օգտագործող Մեքսիկայի կարտելները շարունակում են մաքսանենգ ճանապարհով ֆենտանիլ և սինթետիկ օփիոիդներ ներմուծել Միացյալ Նահանգներ», -հայտարարել է Քոթոնը երեքշաբթի անցկացված լսումների ժամանակ:

«Միայն անցյալ տարի այս մահացու թմրանյութերը ողբերգականորեն սպանեցին ավելի քան 52 հազար ամերիկացիների, ինչը ավելին է, քան օտարերկրյա ահաբեկիչների կամ այլ ազգային պետությունների հարձակումների արդյունքում: Հաշվի առնելով այս սպառնալիքները, մենք պետք է հարցնենք՝ արդյոք մեր հետախուզական ծառայությունները պատրաստ են դիմակայել այդ սպառնալիքներին: «Վախենում եմ, որ պատասխանը ոչ է, համենայնդեպս առայժմ»,- նշել է նա։

Ըստ Քոթթոնի՝ վերջին տարիներին հետախուզական ծառայությունները դարձել են «ավելի քաղաքականացված, ավելի բյուրոկրատական ​​և ավելի շատ կենտրոնացած են կարծիքներ տարածելու, քան փաստեր հավաքելու վրա»: