Արմավիր-Գյումրի ճանապարհի 73-րդ կմ-ին, դեկտեմբերի 26-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: