Հակառակ սպասումներին` Ամանորի եռուզեռը չնպաստեց ամերիկյան դոլարի գոնե ժամանակավոր էժանացմանը, ինչպես տեղի էր ունենում նախորդ տարիներին: Ավելին` «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` դեկտեմբերի 27-ին դոլարը կրկին թանկացել է, իսկ միջին փոխարժեքը կազմել է 386.56 դրամ:

Ընդ որում` բորսայում դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել նաեւ 1դոլար/377 դրամ փոխարժեքով: Ընդհանուր առմամբ այսօր վաճառվել է 3.25 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում առավելապես բարձրանում է դոլարի վաճառքի փոխարժեքը, որն այսօր հասել է 387-388 դրամի: Սակայն փոխանակման կետերի մեծ մասը առքի փոխարժեքը չեն բարձրացնում` այն գտնվում է 384 դրամի սահմաններում: