Վրաստանի Կազբեկիի շրջանում՝ Ռուսաստանի հետ սահմանում, նոյեմբերի 16-ի գիշերը սկսված ձյան առատ տեղումների հետեւանքով դադարեցվել է ռազմավարական նշանակության ճանապարհի երթեւեկությունը։

Տեղական իշխանությունների խոսքով, ձյան շերտի բարձրությունը հասել է 70-80 սմ։

Բացի այդ, շրջանում դադարեցվել է նաեւ մի շարք գյուղական ճնապարհների երթեւեկությունը։ Ձյան շերտի բարձրությունն այնտեղ հասել է 1մ։ Մայրուղու մաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։