Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, ընտանիքի անդամների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը` Սուրեն Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ են խոսակցությունները, թե Նոր տարին դիմավորելու է Բադեն- Բադենում:
«Այդ խոսակցությունները բացարձակապես ճիշտ չեն ես Նոր տարին ընտանիքիս անդամների հետ միասին եմ դիմավորելու եւ մեր տանը»,-նշեց Սուրեն Խաչատրյանը: Սյունիքի մարզպետից հետաքրքրվեցինք նաեւ, թե տոներին ընդառաջ շնորհավորանքի խոսք ունի՞ ուղղված մեր համաքաղաքացիներին: «Շնորհավորում եմ բոլորին»,- լակոնիկ ասաց Սուրեն Խաչատրյանը: «Այդքան կա՞րճ», հարցին էլ արձագանքեց. «Թող խաղաղության ու մեր ազգին մտահոգող բոլոր խնդիրների լուծման տարի լինի»:
Այդուհանդերձ, Սուրեն Խաչատրյանը հրաժարվեց խոսել 2011թ-ի ձեռքբերումների եւ բացթողումների մասին:



























