Դեկտեմբերի 27-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի 31-ամյա մի բնակիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 06.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել 24-ամյա մի երիտասարդի, որը խոստովանել է, որ տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով ինքն է հարվածել ընկերոջը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: