Ոստիկանության  ծառայողները, դեկտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 12 շենքի մի բնակարանից  բերման են ենթարկել 30-ամյա Հովհաննես Պ.-ին, 25-ամյա Արման Մ.-ին  եւ 31-ամյա Սարո Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովհաննես Պ.-ն իր բնակարանից ներկայացրել է 5,2 գ  կանաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: