ԱՄՆ իշխանությունները ստուգումներ կանցկացնեն օտարերկրյա ուսանողների եւ գրին քարտի համար դիմողների սոցիալական ցանցերում՝ հրեաների նկատմամբ թշնամանքի դրսեւորման առումով։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը (USCIS):
«Այսօր ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը կսկսի դիտարկել օտարերկրացիների կողմից սոցիալական ցանցերում հակասեմական գործունեությունը եւ հրեաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները՝ որպես ներգաղթային նպաստների խնդրանքը մերժելու հիմք»,- նշվել է հայտարարությունում:- Դա անմիջապես կանդրադառնա օրինական մշտականբնակության կարգավիճակ ստանալու համար դիմող օտարերկրացիների, օտարերկրյա ուսանողների եւ կրթական հաստատություններ դիմող այլ քաղաքացիների վրա»:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը կկիրառի ներգաղթի մասին բոլոր օրենքները՝ երկիրը պաշտպանելով «օտարերկրյա ծայրահեղականներից եւ ահաբեկիչներից, ներառյալ նրանց, ովքեր աջակցում են հակասեմական ահաբեկչական գործողություններին, բռնի հակասեմական գաղափարախոսություններին եւ հակասեմական ահաբեկչական կազմակերպություններին»,- նշել են գերատեսչությունում: Այդպիսիների ցանկում են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը, «Իսլամական ջիհադ» արմատականկազմակերպությունը, «Հեզբոլլահ» շիական շարժումը եւ Եմենի «Անսար Ալլահը» (հութիներ):




























