Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ դարձել է Հանրապետական կուսակցության անդամ: Այս լուրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու դիմումը շատ ավելի վաղուց է ներկայացրած եղել, սակայն հարցը քննարկվել է երեկ եւ դրական պատասխան է տրվել:

Այսպիսով, Հայաստանում առանցքային բոլոր պաշտոնները զբաղեցնողները հանրապետականներ են, որոնց թվում են ՀՀ նախագահը, ԱԺ խոսնակը, վարչապետը: