Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը Ամանորի կապակցությամբ անվանական հուշանվերներով պարգեւատրել է մի խումբ լրագրողների:
Ավանդական դարձած ընդունելությանը ԱԺ նախագահը շնորհավորել է լրագրողների Ամանորն ու Սուրբ ծնունդը: «Գրում են որ ես հակում ունեմ ոգելից խմիչքի նկատմամբ: Ես էլ առիթը կօգտագործեմ եւ կշնորհավորեմ բոլորիդ Ամանորը»,- նշեց Նիկոյանը` մոկ առ մեկ մոտենալով լրագրողներին եւ շնորհավորելով նրանց:
Ի դեպ, անվանական պարգեւներ` AWI ընկերության ժամացույցներ են ստացել «Ազգ» օրաթերթի լրագրող Մարիետա Խաչատրյանը, Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» թղթակից Մայա Խաչատրյանը, «Իրավունք» օրաթերթի թղթակից Գայանե Զարգարյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հովհաննես Քյոսյանը, Panorama.am կայքի թղթակից Հասմիկ Համբարձումյանն ու «Արմենպրես» գործակալության լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը։




























