ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը Նոր Տարին դիմավորելու է Հայաստանում ընտանիքի հետ միասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
« Ընդհանուր առմամբ ես միշտ Հայաստանում եմ նոր տարին դիմավորել, որովհետեւ դա ընտանեկան տոն է, հետեւաբար կարծում եմ, որ մարդիկ պետք է այդ օրն ընտանիքում լինեն: Ավելին` շատ բաներ չընդունելով հանդերձ` իրար տուն գնալ, այդքան շատ ուտեստ սեղանին դնել, այդքան ուտելը, միեւնույնն է Նոր տարին ընտանեկան տոն է եւ ես ինչպես միշտ, այս տարի եւս Նոր տարին դիմավորելու եմ իմ ընտանիքի հետ միասին, Հայաստանում»,- ավելացրեց Սամվել Նիկոյանը, միաժամանակ բոլորին ցանկանալով հաջողություն եւ երջանկություն:




























