Դեկտեմբերի 28-ին, ժամը 21:11-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում` թիվ 4Ա շենքին հարակից, ճանապարհային վթար է տեղի ունեցել, եւ մեքենա է այրվում:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում Opel Vectra մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին, տեղի է ունեցել բենզինի արտահոսք: Վթարի հետեւանքով կան զոհեր եւ տուժած:



























