Հայ հեռուստադիտողներն այսօր նախընտրում են ազգային արտադրանքը օտարերկրյա արտադարանքից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի ղեկավար, Միջպետական մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Նրա խոսքով, այսօր կան մոտ 60 տոկոս ազգայի սերիալներ, որոնք դուրս են մղում ռուսական սերիալները, եւ այդ ամենը կատարվել է վերջին 2-3 տարվա ընթացքում: Շվիդկոյն ընդգծել է, թե հարկ է մտածել համատեղ արտադրանքի մասին:



























