Ռուսաստանյան ալիքները տարեկան մոտ 20 աշխատակցի են վերցնելու Հայաստանից վերապատրաստման նպատակով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի ղեկավար, Միջպետական մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Նրա խոսքով, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երեւանում կայացած հանդիպումների ընթացքում:
Շվիդկոյը նշել է, որ հանդիպումների ընթացքում խոսք է գնացել համատեղ նախագծերի մասին: Մասնավորապես «Սովերշեննո սեկրետնո» հեռուստաալիքն առաջարկել է ստեղծել համատեղ վավերագրական ֆիլմ Սերգեյ Փարաջանովի մասին, քանի որ նման մեծ ու հանգամանալից ֆիլմ դեռ չկա: Մեծ ծրագրերը, այդ թվում եւ սերիալային, դեռ հարցականի տակ են:



























