Եթե ​​Կրեմլին հաջողվի վերահսկողության տակ վերցնել իշխանությունը, նա կօգտագործի Մոլդովայի Հանրապետությունն Ուկրաինայի դեմ։ Այս մասին հայտնել է նախագահ Մայա Սանդուն, փոխանցել է jurnal.md-ն։

Մայա Սանդուն հայտնել է, որ Ուկրաինան մնում է Մոլդովայի Հանրապետության վահանը, եւ Քիշնեւի իշխանությունները բարոյական պարտականություն ունեն «կանխել Մոլդովայի օգտագործումն Ուկրաինայի դեմ եւ թույլ չտալ, որ մեր երկիրը ներքաշվի պատերազմի մեջ», տեղեկացրել է Point.md-ը։

«Մենք տեսանք այդ աննախադեպ միջամտությունն անցյալ տարի, եւ միանգամայն պարզ է, որ այս տարի Ռուսաստանը նույնպես կփորձի ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Կրեմլի նպատակն է փոխարինել երկրի ղեկավարությանը մարդկանցով, որոնց կարող է վերահսկել։ Եվ մենք չենք խոսում միայն Մոլդովայի Հանրապետության մասին, քանի որ Ռուսաստանի շահերն այժմ Ուկրաինայում են։ Եթե ​​Կրեմլին հաջողվի վերահսկել իշխանությունը, նա կօգտագործի Մոլդովայի Հանրապետությունն Ուկրաինայի դեմ։ Մենք 1 200 կիլոմետր երկարությամբ սահման ունենք Ուկրաինայի հետ։ Իհարկե, այստեղ Ուկրաինայի համար ռիսկեր կան, բայց դրա հետ մեկտեղ մեծանում են նաեւ ռիսկերը Մոլդովայի Հանրապետության համար, քանի որ այդ կերպ Ռուսաստանը կարող է Մոլդովային ներքաշել պատերազմի մեջ»,- ասել է նա։

Սանդուն ընդգծել է, որ քաղաքացիների անվտանգության, ինչպես նաեւ Ուկրաինայում իրավիճակի հետագա բարդացումից խուսափելու համար դա չի կարելի թույլ տալ։

Կրեմլը ցանկանում է փոխարինել Մոլդովայի ղեկավարությունը լոյալ մարդկանցով, նշել է Սանդուն։

Նա նշել է, որ Կրեմլի ակնկալիքը խորհրդարանական ընտրություններում, ինչպես եւ 2024թ. նախագահական ընտրություններում, այն է, որ փոխի հանրապետության ղեկավարությանն այն մարդկանցով, որոնց նա կկարողանա վերահսկել։