Ապրիլի 19-ին բանակցային գործընթացի արդյունքում 246 ռուս զինծառայող է վերադարձվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Փոխարենն Ուկրաինայի զինված ուժերի 246 ռազմագերի է տեղափոխվել։
Նաև, որպես բարի կամքի ժեստ, շտապ բուժօգնության կարիք ունեցող 15 վիրավոր ռուս զինծառայողների փոխարեն տեղափոխվել է 31 վիրավոր ռազմագերի։
ԱՄԷ-ն մարդասիրական միջնորդական ջանքեր է իրականացրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ։





























