Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Նորայր Մեհրաբյանին եւ Գեւորգ Հակոբյանին։
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Ամանորի նախաշեմին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ ժողովրդական արտիստ «Բարեկամություն» համույթի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանին եւ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Գեւորգ Հակոբյանին։
Շնորհավորելով արվետագետներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել եւ կարեւորել նրանց ձգտումները եւ գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու նրանց գործում։
«Մենք կարեւորում ենք ձեր վաստակը հայ մշակույթի զարգացման գործում, ինչպես նաեւ հայանպաստ ու ազգապահպան գործունեությունը սփյուռքում։»,–նշել է Տարոն Մարգարյանը՝ մաղթելով արվեստագետներին ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։
Նորայր Մեհրաբյանն ու Գեւորգ Հակոբյանը շնորհակալություն են հայտնել ամանորյա անկնկալ նվերի եւ իրենց վաստակը գնահատելու համար։




























