Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում Զատկի զինադադարի մասին հայտարարությունն անվանել է «մարքեթինգային գործողություն», որի նպատակն է հանգստացնել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին, հայտնել է AFP-ը։

«Զատկի զինադադարը, որը նա հայտարարել է անսպասելիորեն, մարքեթինգային գործողություն էր, որի նպատակն էր զերծ պահել նախագահ Թրամփին անհամբերությունից եւ զայրույթից»,- FranceInfo ռադիոկայանին ասել է Բարոն Ուկրաինայում Ռուսաստանի օդային հարվածներից մեկ օր անց, երբ դադարել էր զինադադարը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը Զատկի զինադադար էր հայտարարել Ուկրաինայի հետ։

Սակայն դրանից հետո Մոսկվան եւ Կիեւը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

Ավելի ուշ կողմերը խոստովանել են, որ Զատկի տոնին ռազմական ակտիվության նվազում է գրանցվել։