Այսօր` դեկտեմբերի 30-ին, ժամը 11:17-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի 10 շենքի թիվ 29 բնակարանի երեք անչափահաս երեխաները չեն արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով: Երեխաներին հայտնաբերել են տանը` քնած վիճակում:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, դեպքի վայր էր մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: