«Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը շարունակում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման ծրագիրը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ Երեւանի թիվ (0091 Քանաքեռ- Զեյթուն համայնք) փոտային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:
Նորացված փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության եւ ազդանշանային համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Բաժանմունքում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն:
Այստեղ եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն:
Նոր ենթակառույցների կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել Գյումրիի բնակիչներին:
«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
Փոստային բաժանմունքում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվեն ինտերնետային ծառայություններ, պատճենահանում, տպագրություն եւ ֆաքսիմիլային կապ:




























