Եղվարդ քաղաքի հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Նաիրիի բաժնում դեկտեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի չգործող գրասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել եւ ներսում մարդ կա:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ հրդեհի հետեւանքով ծխախեղդ է եղել եւ մահացել սենյակում գտնվող, 45-ամյա Օլեգ Գալստյանը:
Հրդեհը մարվել է հրշեջ փրկարարական ծառայության մարտական 1 հաշվարկի ուժերով:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները պարզվում են, ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:



























