Ոստիկանությունը հայտնաբերել է մահացու վրաերթ կատարած անձին:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել անձը 70 տարեկան կնոջ, որը տեղում մահացել էր:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 56-ամյա Հայկ Բ.-ն:

Կատարվում է քննություն: