Դեկտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը Բաղրամյան գյուղից փախցրել են մի կնոջ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե ոստիկանները նույն օրը մեքենան հայտնաբերել են Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում: Պարզվել է, որ մեքենան փախցրել էր մեքենայատիրոջ ամուսինը, որը բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է հետաքննություն:




























