Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Փոփոխությունները վերաբերում են Քր.օր.-ի 164 հոդվածին՝ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը:
Ըստ կատարված փոփոխության՝ արարքի համար (սպառնալիք լրագրողի կամ նրա ընտանիքի անդամների հանդեպ, ստիպել հրաժարվել տեղեկություն տարածելուց եւ այլն) նախատեսվում է 200-400 հազար դրամ տուգանք, կամ երկու տարվա հարկադիր աշխատանք, կամ ազատազրկում մինչեւ 5 տարի ժամկետով:
Նախկինում նույն հանցանքի համար նախատեսված էր 50-ից 150 հազար դրամ տուգանք, կամ առավելագույնը երեք տարվա ազատազրկում:




























