Citroën և Dacia ընկերություններիի ղեկավարները նախազգուշացրել են, որ ավտոմեքենաների անվտանգության ավելի ու ավելի խիստ ստանդարտները սպառնում են իրենց մոդելների մատչելիությանը, սակայն անվտանգության փորձարկման մարմիններն ասում են, որ կանոնները կարևոր ցուցանիշ են գնորդների համար, քանի որ ճանապարհները դառնում են ավելի ծանրաբեռնված, իսկ ավտոմեքենաներն՝ առավել խրթին, հաղորդում է Autocar-ը:
Citroën-ի ղեկավար Թիերի Կոսկասը և Dacia-ի ղեկավար Դենիս Լե Վոն հայտարարել են, որ թեև իրենք ամեն տարի աջակցում են տրանսպորտային միջոցների անվտանգության բարելավմանն ուղղված կառավարության ջանքերին (Եվրամիության GSR2 օրենսդրական բազայի շրջանակում), թեստային մարմինների սահմանած ավելի բարձր չափանիշները, մասնավորապես՝ Euro NCAP-ը, սպառողների սպասումները չեն բավարարում:
Դրա բանալին անվտանգության փորձարկման արդյունքներն են: Ավտոմեքենաներին կարելի է շնորհել մինչև հինգ աստղ, ինչը, ըստ Euro NCAP-ի, գնորդին ասում է նրա մասին, թե որքան անվտանգ է տվյալ ավտոմեքենան: Հաջորդ տարվանից լավագույն վարկանիշ ստանալու համար ավտոմեքենան պետք է «ընդհանուր վթարի պաշտպանության գերազանց ցուցանիշներ դրսևորի և լավագույնս հագեցած լինի վթարից խուսափելու ժամանակակից տեխնոլոգիաներով»:
Սա ներառում է և՛ պասիվ անվտանգության համակարգերը (օրինակ՝ անվտանգության բարձիկները, ամրագոտիներն ու ճմրթման գոտիներ), և՛ ակտիվ համակարգերը (վարորդի աջակցության առաջադեմ համակարգերը):
Ներկայում հինգ աստղանի ավտոմեքենաների թվին են պատկանում 54 հազար դոլար արժողությամբ Mercedes Benz E-Class-ը և 35 հազար դոլար արժողությամբ Skoda Superb-ը: 2026 թվականին գնահատման համակարգը կխստացվի:
Koskas-ը և Le Vo-ն պնդում են, որ իրենք ի վիճակի չեն օգտագործելու ամենաբարձր վարկանիշներով պահանջվող թանկարժեք «գերժամանակակից» անվտանգության ապահովման տեխնոլոգիաները:
Ընդսմին, Euro NCAP-ի խորհրդի անդամ և Thatcham Research-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Ռիչարդ Բիլիալդը պնդում է, որ կարգավորող մարմինների պահանջած ավելի բարձր չափանիշները և դրանց առնչվող աստղերի վարկանիշները կարևոր են նոր ավտոմեքենաների գնորդների համար:
Միևնույն ժամանակ, ըստ Կոսկասի, տեխնոլոգիաների առաջընթացի արագությունը նշանակում է, որ ավտոմեքենաները, ինչպես և սմարթֆոնները, կարգավորիչ մարմինների աչքում արագորեն հնանում են: Դա նշանակում է, որ եթե արտադրողները թանկ նստող փոփոխություններ չանեն, ավտոմեքենաների անվտանգության ցուցանիշները կնվազեն:




























