«Թուրքիան Արեւելքի ամենաարեւմտյան եւ Արեմուտքի ամենաարեւելյան երկիրն է»,- TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի պետական նախարար Էգեմեն Բաղըշը: Նրա խոսքերով, «հրաժարվելով Արեւմուտքից, Թուրքիան առաջընթացի չի հասնի Արեւելքում, եւ հակառակը»:
Բաղըշը վստահ է, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության նպատակն է Թուրքիան վերածել «աշխարհի կենտրոնի»: Թուրքիան, որ վերջին տարիներին ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում, «արագորեն շարժվում է գերտերություն դառնալու ճանապարհով»: Թուրքիան կարեւոր քայլեր կատարեց Հայաստանի, Սիրիայի եւ Իրաքի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, մինչեւ տարեվերջ Եվրամիության հետ բանակցային գարծընթացի նոր էջ է բացվելու: «Արեւմուտքը գիտակցում է Թուրքիայի այդ պոտենցիալի առկայությունը»,- նշել է Բաղըշը:




























