Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի մարմինը պարունակող դագաղը տեղափոխվել է նրա վերջին հանգրվան՝ Հռոմի Սանտա Մարիա բազիլիկ, Մադոննայի սրբապատկերի կողքին, որը նա մեծարում էր, քանի որ այն արտացոլում էր նրա խոնարհ եւ պարզ կյանքը, հայտնել է NBC News-ը։

Հուղարկավորությանը մասնակցել են 164 երկրների օտարերկրյա պատվիրակություններ։ Հռոմի պապի հուղարկավորությանը ներկա են գտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Թրամփի նախորդը՝ Ջո Բայդենը, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ այլք։

Իտալիայի իշխանությունների տեղեկացմամբ՝ Հռոնի պապի հուղարկավորությանը ներկա է եղել ավելի քան 400 հազար մարդ։