Դեկտեմբերի 30-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի 203 բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, դուռը բացելու համար պահանջվել է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, եւ տանը հայտնաբերել են 73-ամյա Էմմա Մակարյանի դին, ու հանձնել դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին: