116 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով Բրազիլիայի Պորտո Ալեգրի քաղաքի կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությանը։
Կինը ծնվել է 1908թ. հունիսի 8-ին Սան Ֆրանչեսկո դ՛Ասիզի հարավային քաղաքում։
Նրան սկսել են Երկրի ամենատարեց բնակչուհին համարել 2024թ. դեկտեմբերին Ճապոնիայի բնակչուհի Տոմիկո Իտոոկիի մահվանից հետո, որն ապրել է 116 տարի։
ԱՄՆ Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի (GRG) տվյալների համաձայն՝ Լուկասի մահվանից հետո ամենածեր կին է դարձել անգլուհի Էթել Քաթերհեմը, որն ապրում է Սուրեյ կոմսությունում։ Ներկա պահին նա 115 տարեկան 252 օրական է։




























