Մեծ Բրիտանիայի բնակչուհի Էթել Քեյթերեմը, որը 115 տարեկան է, ճանաչվել է մոլորակի ամենատարեց մարդը, գրել է բրիտանական Telegraph թերթը՝ հղում կատարելով երկարակյացների LongeviQuest տվյալների բազայի տեղեկատվությանը։

«Էդվարդ VII-ի օրոք ծնված 115-ամյա բրիտանուհին դարձել է մոլորակի ամենատարեց մարդը»,- գրել է թերթը։

Ինչպես նշել է Telegraph-ը, Քեյթերեմը ծնվել է 1909թ. օգոստոսի 21-ին: Նա նաեւ Բրիտանիայի պատմության մեջ ամենատարեց մարդն է եւ վերջինը, որն ապրել է Էդվարդ VII թագավորի օրոք:

Նախօրեին «Ֆրանս պրես» գործակալությունը տեղեկացրել էր, որ 116 տարեկան հասակում մահացել է մոլորակի նախորդ ամենատարեց բնակչուհին՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը։