Անկարայում է գտնվում Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն։

Թուրքական Ilhas կայքէջի փոխանցմամբ, Անկարայում պաշտոնական այցով գտնվող Իտալիայի նախագահը եւ Թուրքիայի նախագահը մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի։

Իտալիայի նախագահը նշել է, որ ինքը հավատում է, թե Թուրքիան Եվրոպական խնդիրների քննարկումներում իր աջակցությունը կբերի։ «Ես աջակցում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների խորացմանը եւ շուտով տեղի կունենա միջկառավարական համաժողով։ Իմացա, որ Թուրքիայում 700-ից ավել իտալական ընկերություն է գործում։ Պաշտպանության ոլորտում էլ համագործակցության հիմքեր կան։ Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալը՝ Եվրամիության համար աջակցության նման մի բան է։ Այս համատեքստում Եվրամիությունը աշխարհում կարեւոր մի դեր կխաղա»,- ասել է նախագահ Նապոլիտանոն։

Նախագահ Գյուլն իր հերթին նկատել է, թե «Եվրամիության անդամակցության ճանապարհին մեր ուսերին ընկածը կանենք»։ «Թուրքիան ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող, բազմակարծությանը տեղ տվող երկիր է»,- ասել է Գյուլը: