Բալթյան նավատորմում ծառայող նվազագույնը 8 կովկասցու նկատմամբ հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի գործընկերներին ծաղրելու համար: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Պարբերականը գրում է, որ, հնարավոր է` հերթական սկանդալը բռնկվի, քանի որ դաղստանցիները Պիոներսկու ռազմական բաժիներից մեկում իրենց ժամկետային զինծառայող գործընկերներին ծաղր ու ծանակի են ենթարկել:
Այս դեպքի կապակցությամբ 38 ծովայիններ բացատրական նամակներ են գրել, որտեղ մանրամասն շարադրել են, թե ինչ է պատահել: Ինչպես նրանք պատմել են, դաղստանցի զինակոչիկները ծաղրել են իրենց, ծեծել եւ խլել պարագաններն ու փողերը:
Դաղստանցիները, հավանաբար հայրենիքի նկատմամբ ունեցած կարոտից, ծեծված զինվորականների մարմիններով գրել են «Կովկաս» եւ դա նկարահանել տեսախցիկով: Կատարվածի առնչությամբ Բալթյան նավատորմի ռազմական հետաքննչական բաժանմունքից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի հաջողվել ստանալ: «Դաղստանցիները իշխում էին նավախցում, իսկ հին ծառայողները ոչ մի կերպ չէին արձագանքում, եւ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ իրենց կամքով հպատակվում են կովկասցիններին»,- պատմել է շարքայիններից մեկը:


























