Մոսկվայում, իր տան մուտքի առջեւ, նոյեմբերի 17-ին, սպանվել է հակաֆաշիստական շարժման ակտիվիստ Իվան Խուտուրսկին:
Ռուսաստանի դատախազության քննչական բաժանմունքի տվյալներով, 26-ամյա երիտասարդը մահացել է գլխին ստացած հրազենային կրակոցից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով անհայտ անձը դեռեւս չպարզված հրազենի տեսակից, մի քանի անգամ կրակել է, ինչի արդյունքում Իվան Խուտուրսկին անմիջապես մահացել է դեպքի վայրում:
Հետաքննության տեղեկությունների համաձայն` սպանվածը հակաֆաշիստական շարժման ակտիվ մասնակից է եղել: Նա սիրել է լսել փանկ-ռոկ երաժշտություն: 2005 թվականին 26- ամյա պատանին երկու անգամ հարձակման է ենթարկվել հենց հակաֆաշիստական գործունեություն ծավալելու համար:
Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ:


























