«Կարծում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանրապետական դառնալը ոչինչ չի փոխի երկրի կյանքում: Նա իշխանության ներկայացուցիչ է եւ վայելում է ամենաբարձր պաշտոնյայի` Սերժ Սարգսյանի հովանավորությունը»,- այսօր NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց. «Մեկնաբանելու խնդիր չկա, քաղաքացի է, եւ իրավունք ունի իր քաղաքական կողմնորոշումներից ելնելով անդամագրվել որեւէ կուսակցության»:

Ինչ վերաբերում է նրան, որ սրանով Տ. Սարգսյանն ապահովագրում է իրեն, ապա, ըստ Ա. Մարտիրոսյանի, նրա լավագույն երաշխիքը նախագահի վստահությունն է: «Հակառակ պարագայում կուսակցական պատկանելիությունը նրան ուղղակի չի փրկի, վկա` Տիգրան Թորոսյանը»,- իր խոսքն ամփոփեց նա: