ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով», - ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։



























