Գերմանիան առաջարկել է պաշտպանության ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, ինչը երկիրը կհամապատասխանեցնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջներին, հաղորդում է Euronews-ը։
Թրամփը վաղուց կոչ է արել ՆԱՏՕ-ի գործընկերներին ավելացնել իրենց ռազմական ծախսերը։ Սկզբում նա ցանկանում էր, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանության վրա ծախսի ՀՆԱ-ի 2%-ը, սակայն այս ցուցանիշը հետագայում հասցվեց 5%-ի։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն այս հարցը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Թուրքիայում։ Վայդեֆուլն առաջին անգամ հայտարարեց, որ Գերմանիան կհետևի ԱՄՆ նախագահի կոչին՝ պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը հեռացնում էր իրեն Թրամփի ավելի բարձր պահանջներից՝ այս տարի բացատրելով, որ «5%-ը տարեկան ավելի քան 200 միլիարդ եվրո է»։
«Դաշնային բյուջեն նույնիսկ 500 միլիարդ եվրոյի չի հասնում», - հունվարին Բիլեֆելդում ասել է Շոլցը։ «Սա հնարավոր կլինի միայն հարկերի զգալի աճի կամ մեզ համար կարևոր շատ ծախսերի զգալի կրճատման դեպքում»։
Մինչդեռ, նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությունը «գործնական չէ»։ Հունվարի սկզբին կայացած մի միջոցառման ժամանակ նա բացատրեց, որ «անկեղծ ասած, ինձ համար երկրորդական նշանակություն ունի՝ 2% է, 2.5%, թե 5%»։




























