ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի շրջագայության շրջանակներում ժամանել է Աբու Դաբի, հաղորդում է NBC News-ը։
Այսօր Աբու Դաբիի նախագահական տերմինալ ժամանելիս Թրամփին դիմավորել են ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը և մի խումբ երիտասարդ կանայք՝ ավանդական հագուստով։
Աբու Դաբի գնալու ճանապարհին նախագահական ինքնաթիռի ուղևորները տեսան Դուբայում գտնվող արհեստական Պալմա կղզիները։
Ավելի վաղ, Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակներում, ԱՄՆ նախագահը այցելել էր Սաուդյան Արաբիա և Կատար։





























