Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի երկու կողմերի միջև «ուղիղ բանակցություններով»։

Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Զելենսկին ասել է, որ Թուրքիայի նախագահն առաջարկել է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդներին, «երբ նրանք պատրաստ լինեն»։

Գրեթե մեկ ժամ տևած մամուլի ասուլիսն ավարտվեց, որի կարևորագույն պահը Զելենսկու հայտարարությունն էր, որ Ուկրաինան պատվիրակություն է ուղարկում Ստամբուլ՝ հրադադարի ծրագրերը քննարկելու համար։

Նա ասաց, որ չորս կողմերի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն այսօր երեկոյան։