Հնդկաստանի կառավարությունը պլանավորում է խորհրդարանական բոլոր կուսակցությունների պատվիրակություններ ուղարկել արտասահման՝ Պակիստանի դեմ «Սինդուր» ռազմական գործողության մասին տեղեկատվություն տարածելու համար, հաղորդում է The Indian Express-ը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանի հատուկ դեսպանորդները պետք է արտասահմանում ցուցադրեն հանրապետության բոլոր քաղաքական ուժերի միասնությունը ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարում և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն Իսլամաբադի կողմից հովանավորվող «Լաշկար-է-Թայբա» խմբավորման կողմից Փահալգամում հարձակման հետևանքով պատճառված վնասի, ինչպես նաև դրան ի պատասխան Պակիստանի դեմ իրականացված «Սինդուր» ռազմական գործողության մասին։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Հնդկաստանը նման խորհրդարանական պատվիրակություններ կուղարկի հիմնականում Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ։ Հնդկաստանի իշխանությունները հրավիրել են ընդդիմության ներկայացուցիչներին միանալ այս առաքելություններին, հաղորդում է թերթը։





























