Եղվարդի խճուղում, հունվարի 8-ին, ժամը 15.30-ին, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան բախվել  է «ԲՄՎ-X5» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդները եւ «ԲՄՎ-318»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: