Միացյալ Նահանգների և Ֆիլիպինների զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովի հարակից ջրերում՝ Հարավարևելյան Ասիայի կենսականորեն կարևոր ջրային ուղում Չինաստանի և Ֆիլիպինների միջև տեղի ունեցող միջադեպերի աճի ֆոնին, հաղորդել է Associated Press գործակալությունը։
Այս շաբաթ Սուլու ծովում անցկացված զորավարժություններին մասնակցել են ռազմածովային ուժերի և առափնյա պահպանության, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի նավեր և ինքնաթիռներ, ասված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար պատասխանատու ԱՄՆ 7-րդ նավատորմի հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ զորավարժությունները ներառել են «ծովային ծանոթացման վարժանքներ, տարանջատման մարտավարություն, մանևրներ», ինչպես նաև խուզարկություն և առգրավում։
2003 թվականին հրապարակված նոր ազգային քարտեզում Չինաստանի կառավարությունն ուրվագծել է գրեթե ամբողջ Հարավչինական ծովի նկատմամբ իր պահանջները՝ աղոտ կետագծերով, ինչը հարուցել է մրցակից ափամերձ երկրների, դրանց թվում՝ Մալայզիայի, Վիետնամի, Թայվանի, Ինդոնեզիայի և Ֆիլիպինների կառավարությունների բողոքի ալիքը։





























