Երեւանի որոշ վաճառակետերում թանկացել է տեղական արտադրության սիգարետը: Թանկացումները կազմում են 20-40 դրամ: Տեղական սիգարետ արտադրող ընկերությունները հաստատում են, որ սիգարետը թանկացրել են ակցիզների բարձրացման պատճառով: Սակայն ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ակցիզները կբարձրացվեն միայն 2014 թ. հունվարի 1-ից: Ներկայացնում ենք ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրությունը. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 07.10.2010թ. ՀՕ-126-Ն օրենքով սահմանվել են ծխախոտի համար ակցիզային հարկի դրույքաչափերը, որոնք նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ են մտնելու 2014թ. հունվարի 1-ից»: