ԱՄՆ երկու պաշտոնատար անձանց եւ իրավիճակին ծանոթ մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Թրամփի վարչակազմը վարչական արձակուրդ է ուղարկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավելի քան 100 պաշտոնյաների՝ վերակազմակերպման շրջանակում, որը կատարվում է ազգային անվտանգության գծով ժամանակավոր խորհրդական եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ։
Ավելի վաղ CNN-ը տեղեկացրել էր, որ աաջիկա օրերին սպասվում է նախագահի արտաքին քաղաքական օրակարգի համակարգման պատասխանատու կառույցի էական վերակազմակերպում։
Արձակուրդ ուղարկվածների թվում ինչպես կադրային աշխատակիցներ, այնպես էլ քաղաքական գործիչներ են, որոնց վարձել են Թրամփի վարչակազմի օրոք։
Այս ամիս ավելի վաղ Մայք Ուոլթցը, որը մինչ այդ գլխավորում էր Ազգային անվտանգության խորհուրդը, հեռացվել էր պաշտոնից առաջին խոշոր կադրային վերափոխումից հետո նոր վարչակազմում։ Թրամփը հայտարարել է, որ Ուոլթցին կնշանակի ՄԱԿ-ում դեսպան, իսկ Ռուբիոն Ազգային անվտանգության խորհրդում նրան կփոխարինի ժամանակավորապես։





























