Երկուշաբթի օրը Նիդեռլանդները կավարտեն Ուկրաինային F-16 կործանիչների փոխանցման գործընթացը (ընդհանուր առմամբ խոստացել էին տրամադրել 24),- կիրակի օրը WNL op Zondag հաղորդման ժամանակ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը, հաղորդում է «Европейская правда»-ն։
«Դա նշանակում է, որ խոստացված բոլոր 24 կործանիչները շուտով կլինեն Ուկրաինայում»,- ասել է Բրեկելմանսը։
Նա հավելել է, որ բացի ինքնաթիռների մատակարարումից, Նիդեռլանդները վարժեցնում են օդաչուներին և տեխնիկներին և կիսվում են ռազմական դոկտրիններով, «որպեսզի Ուկրաինան կարողանա ստեղծել ժամանակակից զինված ուժեր, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերին»։
Առաջին նիդեռլանդական կործանիչները Ուկրաինան ստացել էր դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, իսկ երկրորդ խմբաքանակի մասին հայտնի էր դարձել 2025 թվականի փետրվարի սկզբին։
Մարտին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ երկրի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը Նիդեռլանդներից ստացել են F-16 կործանիչների լրացուցիչ խմբաքանակ։