ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ պետության հիմնադրման 250-ամյակի տոնակատարությունը, որն, ըստ ամենայնի, կհամընկնի իր ծննդյան օրվա հետ, ստվերում կթողնի 2026 թվականին անցկացվելիք Աշխարհի առաջնությունը և 2028 թվականի Օլիմպիական խաղերը։

Նա կատակել է, որ ուրախ էր բաց թողնել պետության ղեկավարի պաշտոնում չորս տարին՝ հանուն 2026 թվականին Միացյալ Նահանգների հիմնադրման 250-ամյակը նշելու հնարավորության։ Թրամփը ելույթ է ունեցել տարբեր հակամարտություններում զոհված ամերիկացի զինծառայողների հիշատակի օրը՝ Վաշինգտոնի մերձակայքի Առրլինգթոնի ազգային գերեզմանատանը, հաղորդում է ТАСС-ը։

«Մեզ մոտ մեծ տոնախմբություն կլինի՝ 250 ամյակ։ Որոշ առումով ուրախ եմ, որ բաց թողեցի այդ երկրորդ ժամկետը, քանի որ արդեն չէի լինի ձեր նախագահը», -ըստ РИА Новости-ի՝ ասել է Թրամփը։ Ըստ նրա՝ «Աստծո մատը դրանում խառն է»։

«Ես էլ եմ հավատում դրան, Աստծո մատը խառն է», -ասել է ԱՄՆ նախագահը։