Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ թվով 7 հայորդյաց տները Հայաստանի տարբեր մարզերում, դեկտեմբերի 26-29-ին, կազմակերպել են ամանորյա տոնական առանձին հանդեսներ, իսկ միասնական տոնական հանդեսը կկայանա հունվարի 12-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ համերգին հրավիրված  են    մանկատների, անապահով ընտանիքների եւ հաշմանդամ երեխաներ, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների սաներ: 

Տոնական հանդեսների ավարտին մասնակից երեխաներին կբաժանվեն Գարեգին Բ-ի կողմից տրամադրված յոթ հազար նվերներ: